Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` կառույցի ղեկավար Վերա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են միության գործունեության հետ կապված մի շարք հարցեր: