211652_close_icon
views-count2348 դիտում article-date 13:21 17-10-2015

Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն այցելել է ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը: Բանակի հրամանատարը ներկաների ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ և վստահեցրել, որ բանակը այսուհետ ևս շարունակելու է իր աջակցությունը անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր