Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի հասարակայության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Այդ ընթացքում Հանրապետության Նախագահը կընդհատի արձակուրդը և աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը: