Ռուսաստանի ԱԻՆ-ը և Բաց կառավարությունը բջջային հավելված կստեղծեն բիզնեսի անվտանգության աուդիտի համար
Ռուսաստանի ԱԻՆ-ը և Բաց կառավարությունը պլանավորում են բջջային հավելված ստեղծել, որը կօգնի բզինեսի սեփականատերերին ինքնուրույն անցկացնել ռիսկերի անկախ գնահատում և անվտանգության աուդիտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
«Մենք Բաց կառավարության հետ որոշել ենք կարճ ժամանակահատվածում բիզնես հանրության համար ստեղծել սկզբունքայնորեն նոր ապրանք՝ բջջային հավելված, որում հասանելի կլինեն ռիսկերի անկախ գնահատման և անվտանգության աուդիտի բոլոր բացատրությունները և հրահանգները», - ասել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը:
Նրա խոսքով՝ տեղեկատվական համակարգը կպարունակի բոլոր օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերը, դաշնային օրենքները, ՌԴ նախագահի հրամանագրերը, ՌԴ կառավարության կանոնակարգերը և որոշումները