211652_close_icon
views-count1681 դիտում article-date 23:27 30-12-2021

VisitYerevan.am. նոր հարթակ ու բջջային հավելված՝ զբոսաշրջիկների համար

Երևանի քաղաքապետարանը գործարկել է զբոսաշրջային նոր եռալեզու հարթակ՝ visityerevan.am:
 
Ու˚ր գնալ, ի˚նչ տեսնել: Ամենակարևոր այս հարցերի պատասխանի համար մի ամբողջ թիմ գրեթե 1 տարի աշխատել է նախագծի շուրջ:

«Մենք պարբերաբար հրատարակում էինք զբոսաշրջիկների համար տպագրական տարբեր նյութեր՝ քարտեզներ և ուղեցույցներ: Սակայն հասկանում ենք, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը մեծ կարևորություն ունի քաղաքային կառավարման համակարգում: Ուստի ստեղծեցինք հենց այս հարթակը: Աշխատանքների ընթացքում ուսումնասիրեցինք նաև զբոսաշրջիկների նախապատվություններն ու ցանկությունները: Ստեղծեցինք նաև ինքնատիպ տարբերանշան», - նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Այստեղ զբոսաշրջիկները հայերեն, անգլերեն ու ռուսերեն տարբերակով կգտնեն տեղեկություններ՝ քաղաքի պատմության, տեսարժան ու ժամանցի վայրերի, խոհանոցի ու խմիչքների մասին, և օգտակար այլ տեղեկություններ ու քարտեզներ:

Կայքի 6 բաժին իր առանձին ենթաբաժիններով հագեցած, պատկերավոր ու հնարավորին մանրամասն զբոսաշրջիկին ծանոթացնում է Երևան այցելության բոլոր մանրամասներին:

Զբոսնել քաղաքում, այցելել թանգարաններ, թատրոններ ու չկորչել քաղաքում՝ զբոսաշրջիկին կօգնի VisitYerevan-ի բջջային հավելվածը: Սա քաղաքապետարանի թողարկած առաջին բջջային հավելվածն է: Այն աշխատում է Android և iOS համակարգերով:

VisitYerevan-ը կարևոր հարթակ է, որը կօգնի զարգացնել հատկապես անհատական տուրիզմը դեպի Երևան: Սա ավելին է, քան կայքը. վիրտուալ ընկեր, ով կհուշի, թե ինչպես կազմակերպել օրն ու ինչով զբաղվել Երևանում՝ առաջարկելով տուրեր, գնումներ ու հետաքրքիր միջոցառումներ:

Հարթակն ամեն օր թարմացվում ու համալրվում է նոր տեղեկատվությամբ, լուսանկարներով: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կայքը ևս նորություն կունենա:

VisitYerevan-ը հետագայում կգործարկվի նաև մի շարք այլ լեզուներով: Մասնագետները վստահ են՝ հարթակը կնպաստի զբոսաշրջության զարցամանն ու կընդլայնի զբոսաշրջիկների աշխարհագրությունը:
 
 
Կից՝ տեսանյութի հղումը.
https://www.facebook.com/watch/?v=937283010495853

Նմանատիպ նյութեր