211652_close_icon
views-count17462 դիտում article-date 23:33 21-07-2017

Վրաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին

«ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր» (Noble Partner- 2017) զորավարժություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ»,-վստահեցրել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան՝ պատասխանելով «զորավարժությունների ընթացքում արդյո՞ք սպասում եք Ռուսաստանի կողմից որևէ սադրանքի» հարցին։ Այս մասին հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B8%D5%B2%D5%BB%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9/]aliq.ge[/url]-ն: Իզորիան նշել է, որ նման զորավարժություններն ուղղված չեն որևէ երկրի դեմ։ «Դրանց նպատակն է բարձրացնել գործընկերների միջև առկա համագործակցության մակարդակը, նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը»,-ասել է Վրաստանի Պաշտպանության նախարարը՝ ողջունելով նաև թբիլիսյան զորավարժություններում Հայաստանի ներգրավվածությունը։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաև նախկին խորհրդային երկրներից Ուկրաինան։ Վարժանքները տեղի կունենան Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրները 2017 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 12-ը կմասնակցեն Վրաստանում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» (Նոբելյան գործընկեր) զորավարժություններին: Այդ մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: Զորավարժությունները կմեկնարկեն հուլիսի 30-ին և կանցնեն Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վիզիանի քաղաքում: Զորավարժություններին մասնակցություն կունենան ավելի քան 2800 զինվորականներ՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Ուկրաինայից, ինչպես նաև Հայաստանից: Կօգտագործվեն գերմանական զրահամեքենաներ GTK Boxer, ամերիկյան Abrams տանկեր և այլ զրահատեխնիկա: Զորավարժությունները կանցկացվեն Վազիանի և Նորիո ռազմակայաններում: Սպասվում է, որ զորավարժությունների բացման արարողությանը ներկա կգտնվի ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

Նմանատիպ նյութեր