211652_close_icon
views-count3761 դիտում article-date 23:40 16-07-2018

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը մասնակցել են ՆԱՏՕ-ի զորավարժություններին․ «Ամերիկայի ձայն»

Ուկրաինայում անցան ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական զորավարժությունները, որին մասնակցում էին նաև Վրաստանի ու Մոլդովայի զինված ուժերը: Տեղեկացնում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4484825.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում օրերս անցան ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ 2018» ցամաքային ուժերի ռազմական զորավարժությունները, որին մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի զորամիավորումները: Զորավարժությունների ժամանակ ուկրաիանական և մոլդովական հատուկ ստորաբաժանումները փորձարկել են դեսանտային ուժերի միասնական գործողություններ, որոնք, ըստ զորավարժությունների սցենարի, ծովափնյա շրջաններում վարում էին ռազմական գործողություններ օդային ուժերի աջակցությամբ: Այս զորավարժությանը մասնակցել են նաև ամերիկյան և վրացական ստորաբաժանումներ: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Ծովային զեփյուռ» զորավարժություններն անցկացվում են 1997 թվականից: Այս տարի հուլիսի 9-ից մինչև հուլիսիս 21-ն ընթացող զորավարժություններին մասնակցում են 19 երկրներ, որոնց մեծ մասը հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ: Ռուսաստանի արտգործնախարարությունը դատապարտել է զորավարժությունները՝ դրանք անվանելով լարվածության մեծացման փորձ:

Նմանատիպ նյութեր