211652_close_icon
views-count2815 դիտում article-date 20:30 12-09-2016

Նոյեմբերին ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին. Ուիլյամ Լահյու

Հայաստանն ինքնիշխան պետություն է, և ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը: Սեպտեմբերի 12-ին այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով բաց համաժողովում: Ուիլյամ Լահյուն տեղեկացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն, այդուհանդերձ, Հայաստանի հետ կապված մի շարք ծրագրեր ունի: «Մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Մենք նաև ակնկալում ենք, որ ամենամյա զորավարժություններ կլինեն, որոնց Հայաստանը կմասնակցի»,- նշել է Լահյուն:

Նմանատիպ նյութեր