4254 դիտում
16:57 21-07-2017
Հայրենիքը սկսվում է սահմանից. Սփյուռքի նախարարն ընդունել է Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդներին
Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գլենդելի «Հայ արծիվներ» հիմնադրամում համախմբված երիտասարդներին՝ Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին:
Աﬔրիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանաﬔրձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: Բաղանիս համայնքում «Հայ արծիﬖեր» հիﬓադրամն իրականցնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հայրենասեր երիտասարդներին՝ ազգանվեր ծրագիր իրականացնելու համար: Նա մասնավորապես նշեց. «Անսահման շնորհակալ եմ որպես հայ, որպես պետության ներկայացուցիչ: Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Գյուղը պետք է ամրացնել: Հսկայական աշխատանք կա ցանկացած գյուղում: Ձեր շարժումը պետք է դառնա համահայկական: Երիտասարդությունը նախաձեռնող է, ակտիվ, կազմակերպող: Դուք պետք դառնաք շարժիչ ուժը, ձեր շուրջը համախմբեք մյուսներին: Ես հիացած եմ, հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն է աճում Հայրենիքում և հայրենիքից դուրս, որ բնակվելով ուրիշ երկրում, Հայրենիքի սահմանների ամրացման խնդրով են մտահոգված: Հզոր սերունդ է աճում, մենք անմահ ենք, հավերժ ենք: Մեր գիտելիքներն ու կարողությունները անսահման են: Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը»:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Անդրանիկ Բալոյանը ներկայացրեց իրենց տպավորությունները, կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները: «Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից հասկացանք, որ աշխատելու, իրենց գործն ունենալու հեռանկարը հույս է արթնացնում վաղվա օրվա նկատմամբ: Գյուղացիների ոգևորությունից ﬔնք նույնպես ոգևորվեցինք: Եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասաց նա:
«Հայ արծիﬖերը» վստահ են, որ տեղեկանալով իրենց ծրագրերի մասին, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»