211652_close_icon
views-count13394 դիտում article-date 15:27 20-07-2017

Կառավարությունը անձնագրերի վավերականության ժամկետը 5 տարով երկարացնելու դրույթը ուժը կորցրած ճանաչեց

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիներին դեռևս տրամադրվող այսպես կոչված հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 5 տարով երկարացնելու վերաբերյալ դրույթները: «Նախագծի ընդունմամբ կապահովվի կենսաչափական տվյալներով անձնագրերի և հին նմուշի անձնագրերի համար միատեսակ իրավակարգավորումների կիրառում»,- ասաց նա: Փոխոստիկանապետը նշեց, որ շատ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, երկարաձգված անձնագրերով վիզա չեն տրամադրում կամ արգելում են այդ անձնագրերով մուտք գործել իրենց երկրի տարածք, ինչն անհարմարություններ է ստեղծում երկարաձգված ժամկետով անձնագիր կրող քաղաքացիների համար: «Միաժամանակ, 10 տարի ժամկետով տրված անձնագիրը 5 տարով երկարաձգելու դեպքում հաճախ խոչընդոտներ են առաջանում կապված անձի նույնականացման հետ»,- ասաց նա և նշեց, որ նախագծի ընդունմամբ քաղաքացիները զերծ կմնան նման խնդիրներից։

Նմանատիպ նյութեր