211652_close_icon
views-count4590 դիտում article-date 23:12 08-02-2014

Թբիլիսյան խճուղում բախվել են Volkswagen Golf-ն ու Jetta-ն. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արմեն Էլբակյանի վարած Volkswagen Golf մակնիշի 33 DՍ 628 համարանշի և Արմեն Մկրտչյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 34 ԼV 569 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները կտեղափոխվեն Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր