211652_close_icon
views-count3792 դիտում article-date 19:31 19-07-2017

Ի՞նչ եք ուզում, այ մարդ, մի լեզու է մնացել, դա էլ խլեք. գրականագետ

«Հիմա սա արդեն այլ բան չէ, քան բռնություն, ի՞նչ եք ուզում, այ մարդ, մի լեզու է մնացել, դա էլ խլեք տակն ի՞նչ է մնալու, այնպես պետք է արվի, որ այդ հարցն այլևս քննարկման ենթակա չլինի»,- այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում ռուսերեն լեզվին պաշտոնական կարգավիճակ տրամադրելու մասին ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկին: «Հայերենի հարցը սակարկության, քննության ենթակա չի, որովհետև բացարձակ արժեք է»,- հայտարարեց գրականագետը: Դավիթ Գասպարյանը միաժամանակ ընդգծեց, թե իր ասածները չի նշանակում, որ լեզվական մեկուսացման մեջ պետք է լինել։ Ըստ նրա՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի և՛ ռուսերենը, և՛ անգլերենը բարձր մակարդակի լինեն:

Նմանատիպ նյութեր