211652_close_icon

Ստամբուլը հեղեղված է. իշխանությունները հորդորում են տանից դուրս չգալ

views-count10498 դիտում article-date 18:25 18-07-2017
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել են բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել են տանը արգելափակված: Միառժամանակ փակվել է Բոսֆորի տակով անցնող Եվրասիական թունելը: Ստամբուլի նահանգապետարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին սեփական ավտոմոբիլային միջոցներով տանից դուրս գալ միայն անհրաժեշտության պարագայում: Արտակարգ իրավիճակների կենտրոնից հայտնել են, որ տեղումների արդյունքում կա սողանքների մեծ վտանգ:

Նմանատիպ նյութեր