Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա «Ալաշկերտ»-ԲԱՏԷ պատասխան հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի`Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղին նախապատրաստվող Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:
Մարզումից առաջ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը Արտակ Եդիգարյանին և Միհրան Մանասյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված ոսկե խաղակոշիկները: «Ալաշկերտի» ֆուտբոլիստները 13-ական գոլով դարձել էին Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներ:
Նախախաղային մարզումն ալաշկերտցիներն անցկացրեցին բարձր տրամադրությամբ: Մարզման միայն առաջին հատվածին մասնակցեց Արթուր Եդիգարյանը, ում անհանգստացնում էր նախորդ մարզման ընթացքում ստացած վնասվածքը:
«Ալաշկերտ»-ԲԱՏԷ հանդիպումը կկայանա այսօր՝ «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: