Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը twitter-ի իր էջում տեղեկացնում է. «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»:
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հավելյալ հայտնում է. «Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին ևս տեղափոխելու են Կահիրե»: