Հուրգադայում վիրավորված հայ կինը վերադարձել է Հայաստան, որտեղ էլ կշարունակի բուժումը. Տ. Բալայան
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացին բարեհաջող վերադարձել է Հայրենիք՝ բուժումը շարունակելու նպատակով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում 28-ամյա Աբդել Ռահման Շաաբան զինված հարձակում էր գորել զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով Գերմանիայի 2 քաղաքացի մահացել էր, իսկ 4 հոգի՝ որոնցից 2-ը հայեր են, մեկը՝ ռուս, և մկը՝ չեխ, մարմնական վնասվածքնր էին ստացել։