211652_close_icon

Թեհրանի մետրոյում դանակով զինված անձը հարձակվել է հոգևորականի վրա

views-count8319 դիտում article-date 16:29 15-07-2017
Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում դանակով զինված անձը հարձակում է գործել մարդկանց վրա: Կա ամենաքիչը 15 տուժած: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում գտնվող Ռեյ քաղաքի մետրոյի կայարաններից մեկում: Անծանոթ անձը հարձակում է գործել հոգևորականի վրա, որից հետո մյուս ներկաները միջամտել են: Ոստիկանությունը հարձակում գործող անձին վնասազերծելու համար ստիպված է եղել կրակ բացել: Արդյունքում ավելի քան 15 մարդ տուժել է: Հարձակման ենթարկված հոգևորականը և մյուսները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հանցագործը մահացել է հիվանդանոցում:

Նմանատիպ նյութեր