12100 դիտում
20:35 14-07-2017
Հուրգադայում հարձակման հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել. ԱԳՆ
Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ են տուժել։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ վկայակաչոլեով Եգիպտոսում ՀՀ դեսպանատունը։
«Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Նախնական տվյալներով, չարագործը լողալով մոտեցել է հյուրանոցին և դանակով հարձակվել է հանգստացողների վրա։
Եգիպտոսի ՆԳՆ-ն հայտնել է, թե հարձակվողը ձերբակալվել և հարցաքննվում է։
Վիրավորների թվում նաև Սերբիայի երեք քաղաքացիներ կան, մեկ լեհ, երկու ուկրաինացի, նաև ՌԴ մի քաղաքացի։
Նմանատիպ նյութեր
5817 դիտում
14:56 15-07-2017
Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Հուրգադայում հարձակման հետևանքով երկու քաղաքացու մահվան փաստը
8200 դիտում
16:23 21-08-2017
Անթալիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ են տուժել
Այս բաժնից
763 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով
445 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
952 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա