5787 դիտում
14:56 15-07-2017
Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Հուրգադայում հարձակման հետևանքով երկու քաղաքացու մահվան փաստը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Հուրգադայում զբոսաշրջիկների վրա իրականացված հարձակման ժամանակ երկու գերմանացու մահվան հանգամանքը: Այս մասին հայտնում է TACC-ը:
«Այժմ մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է Գերմանիայից այնտեղ հանգստանալու մեկնած երկու քաղաքացի: Այս դժվարին պահին մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են, որ գերմանական իշխանությունները սերտ կապի մեջ են Եգիպտոսի կառավարության հետ և ստանում են ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Եգիպտոսի զբոսաշրջային Հուրգադա քաղաքում հուլիսի 14-ին հանցագործը դանակով հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Կատարվածի արդյունքում սպանվել է Գերմանիայի երկու քաղաքացի, վիրավորվել են Հայաստանի երկու քաղաքացի, մեկ չեխ ու մեկ ռուս կին:
Նմանատիպ նյութեր
12073 դիտում
20:35 14-07-2017
Հուրգադայում հարձակման հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել. ԱԳՆ
1987 դիտում
22:29 12-10-2024
Լիբանանը հայտնում է առնվազն 9 մարդու մահվան մասին` երկու գյուղերի վրա իսրայելական հարձակման հետևանքով
7329 դիտում
18:35 16-07-2017
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
Այս բաժնից
469 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
502 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1108 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN