Անթալիայում ավտոբուսի շրջվելու հետևանքով Ռուսաստանի քաղաքացիներ են տուժել
Թուրքիայի Անթալիա զբոսաշրջային հանգստավայրում տուրիստական ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով տուժել է Ռուսաստանի 11 քաղաքացի։ Այդ մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսապանատունը։
Դեպքը տեղի է ունեցել Քեմեր-Բելեք ավտոմայրուղու վրա։ Տուժած ՌԴ քաղաքացիներից 6-ը բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են հյուրանոցներ, 4-ը հավելյալ բուժզննություն են անցնում։
Նախնական տվյալների համաձայն՝ տուժած ռուս զբոսաշրջիկները ստացել են միջին ծանրության վնասվածքներ՝ քերծվածքներ, սալջարդեր, կտրվածքներ։