21481 դիտում
13:37 11-07-2016
Երեկ տեղի ունեցած քամու հետևանքով տուժել են քաղաքացիներ, իսկ թե ով է վնասը փոխհատուցելու, ոչ մեկ չգիտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով տուժել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սահակյանը և 33-ամյա Խաչիկ Վարդանյանը:
Տ. Սահակյանին պատկանող Toyota մակնիշի 01 LZ 077 համարանիշի և Խ. Վարդանյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենաները կայանված են եղել Ռոստովյան փողոցում, ճանապարհի թույլատրելի հատվածում, ինչից հետո ականատես են եղել, թե ինչպես է դիմացի <<Խառնաշփոթ>> ռեստորանի տանիքը առաջացած քամու հետևանքով պոկվել ու ընկել իրենց ավտոմեքենաների վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 2- րդ հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արտակ Լալայանի գլխվորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15315 դիտում
10:16 22-08-2018
Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կրկին տուժել են ՀՀ քաղաքացիներ