Աբրահամ Խաշմանյան. ԲԱՏԷ-ի հետ խաղին մարտական ենք տրամադրված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Բորիսով Արենայի» մամուլի ասուլիսների դահլիճում պատասխանեց լրագրողների հարցերին:
«Գիտեինք, որ անդորրական ակումբին շրջանցելով հանդիպելու ենք ԲԱՏԷ-ին: Մենք շատ լավ ենք ճանաչում ԲԱՏԷ-ին, գիտենք, որ այն բելառուսական ֆուտբոլի վերջին տարիների լավագույն ակումբն է:
Տրամադրվածությունը պետք է միշտ մարտական լինի, յուրաքանչյուր խաղում: Եթե տրամադրվածությունը մի փոքր այլ է, ապա խաղադաշտ դուրս գալու իմաստ չի լինի: Պետք է միշտ լինես լավատեսորեն տրամադրված և սպասես լավ արդյունքի»:
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում