211652_close_icon
views-count1016 դիտում article-date 19:00 08-09-2014

Կանենք ամեն ինչ որ մրցաշարն ավարտենք դրական արդյունքով.Աբրահամ Խաշմանյան

Սեպտեմբերի 9-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի 2015 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան – Բելառուս հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիս տվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: [b]-Վերջին խաղն է ընտրական մրցաշարում: Ինչպե՞ս կբնութագրեք ընտրական մրցաշարը և ինչ կասեք վաղվա խաղի մասին: [/b] -Երևի տեղյակ եք, և ես նույնպես վերլուծել եմ այս հարցը իմ համար, որ ի սկզբանե մենք խմբից դուրս գալու հնարավորություն չունեինք: Երբ ես գլխավորեցի հավաքականը, մեզ մնում էր միայն մեկ բան՝ պահպանողական աշխատանքներ տանել և կառուղողական մոտեցում դրսևորել: Կարծում եմ մեր մոտ ստացվեց՝ բացառությամբ արդյունքի: Իմ համար ֆուտբոլում գույություն ունի միայն հաղթանակ ցանկացած խաղում: Ինչ վերաբերվում է վաղվա հանդիպմանը, ապա նշեմ, որ 21 տարեկանների հավաքականը պատրաստ է խաղին ու ամեն ինչ կանի որ մրցաշարն ավարտի դրական արդյունքով: [b]-Արդեն հայտնի՞է, թե ազգային հավաքականի որ ֆուտբոլիստները կմիանան երիտասարդականին: [/b] -Այո, գիշերը ես հեռախոսազրույց ունեցա Դանիայում գտնվող մեր թիմի հետ: Երիատասարդականին միանալու են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ում կարիքը շատ էր զգացվում հատկապես վերջին խաղի ժամանակ: Կլինեն նաև Տարոն Ոսկանյանը և Արթուր Միրանյանը: Երեկ Տարոնը 25 րոպե խաղաց, ինչը համարում եմ շատ լավ է, քանի որ ֆուտբոլիստները երեք օր չեն կարող անգործության մատնվել: Դա բերում է խնդիրների: Մեզ խիստ անհրաժեշտ են հարձակվողներ: Ճիշտ է Միրանյանի համար սա առաջին խաղը կլինի, և նա կլինի հիմնական կազմում վաղը: Մենք կհետևենք Արթուրի խաղին, ազգային հավաքականի մարզիչները կհետևեն` հետագա աշխատանքների համար: Այդ պատճառով այսօր առավոտյան նախատեսված մարզումը տեղափոխել ենք երեկոյան, որ հավաքականին նոր միացած տղաները նույնպես մարզվեն: [b]-Վադան Պողոսյանն Իսլանդիայի հետ մրցավեճում չխաղաց: Վաղը նա կարո՞ղ է մասնակցել բելառուսների դեմ հանդիպմանը թե չի ժամանել Երևան: [/b] - Վարդանը այստեղ է: Ինչպես գիտեք Իսլանդիայի խաղի համար մենք ունեինք երկու հարձակվող և երկուսին էլ չկարողացանք խաղացնել: Բալոյանը վնասվածք ուներ, իսկ Վարդանը փաստաղթերի խնդիր ուներ: Վերջին օրը նրա փաստաղթային խնդիրը լուծվել էր և մենք կարող էինք նրան բերել Իսլանդիա, սակայն նման պարագայում ես ճիշտ համարեցի չհրավիրել նրան, քանի որ 15 ժամյա ուղևորությունից հետո նա անկարող կլիներ նորմալ խաղ անցկացնել: [b]-Դուք նշել էիք, որ կարող են այլ խաղացողներ հրավիրվել երիտասարդական հավաքական: Օրինակ, նշել էիք Վահագն Այվազյանի անունը... [/b] - Մենք ազգային հավաքականից արդեն համալրում ունենք: Իսկ կիսապաշտպանությունը բավականին հագեցած է: Բացի այդ, շատ խաղացողներ ունենք, ովքեր 93-94 թթ ծնված են և լրացուցիչ աշխատանքներ տանելու դեպքում, մենք հաջորդ ընտրական փուլի համար կունենանք հավաքականի ամուր կորիզ: [b]-Պարոն Խաշմանյան, կխնդրենք որպես մասնագետ վերլուծել երեկ կայացած Դանիայի հետ խաղը: Մասնավորապես, Մխիթարյանի փոփոխությունը ժողովորդի դժգոհությունն էր առաջացրել: [/b] -Ես չեմ կարող վերլուծել ազգային հավաքականի խաղը, որովհետև դա պարոն Շալանդի գործն է: Բայց կարող եմ կարծիք հայտնել շատ կազմակերպված խաղաց մեր ազգային հավաքականը: Բոլորս էլ գիտենք թե ինչ խնդիրներ ունենք: Այսօր մեր ընտրությունը քիչ է թե ազգայինում թե երիտասարդականում: Ունենք ֆուտբոլիստներ որոնք դուրս են մնացել և դա այն ֆուտբոլիստներն են որոնք հարց են լուծում խաղադաշտում: Առաջին խաղակեսում մեր թիմը հիանալի կազմակերպված էր, երկրորդ այդքան չէ: Խանգարեցին վնասվածքները: Գիտեմ, որ Հենրիխն ու Ռոբերտը վնասվածքներ ստացան, այլապես նման խաղում այդ կարգի ֆուտբոլիստների փոփոխություն չէր լինի: Ես միշտ ասել եմ՝ Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, ով կարող միայնակ վճռել խաղի ելքը ցանկացած մրցակցի դեմ խաղում: Ունեինք այն ինչ ունեինք, և կարծում եմ պետք չէ սուր քննադատության ենթարկել հավաքականին: [b]-Հենրիխի վնասվածքի հարցը պարզ է, բայց կխնդրեինք մեկնաբանեիք մյուս փոփոխությունները: [/b] -Կրկնեմ, այս հարցին կարող է պատասխանել միայն ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: Ես կարող եմ միայն ասել, որ կողքից շատ հեշտ է քննադատել: Բայց ճիշտ կարծիք հայտնելու համար պետք է գործընթացի մեջ լինել: [b]-Բազմիցս նշվում է, որ երիտասարդական հավաքականի խնդիրն ազգայինի համար լավ ֆուտբոլիստներ պատրաստելն է: Այժմ կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել ազգային հավաքականը: [/b] Եթե մենք մեկ քայլ հետ գնանք, կտեսնենք, թե ովքեր են այժմ երիտասարադականից ազգայինում խաղում. Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան: Բայց կարող եմ ասել, որ այժմ ունենք խաղացողներ, ովքեր իրենց ներուժով գերազանցում են այս խաղացողներին: Մասնավորապես, Աղվան Պապիկյանը մեծ ներուժ ունի և կարող շատ օգուտ բերել ազգային հավաքականին: Կա նաև Արտյոմ Սիմոնյանը, ով նույնպես լավ որակներ ունի: Կարծում եմ՝ այս երկու ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն և առաջիկայում կարող են օգուտ տալ ազգային ընտրանուն: [b]- Երբ դուք Իրանի հետ ընկերական խաղերում թիմն ասպարեզ դուրս բերեցիք 5 պաշտպանով, ասացիք, որ եթե Բեռնար Շալանդը ցանկանա, մենք հետագայում ևս 5 պաշտպանով կխաղանք: Տեսանք, որ այժմ ազգային հավաքականն էլ է անցել այդ սխեմային: Կարե՞լի է ենթադրել, որ այսուհետ երիտասարդականն էլ է այդ տակտիկայով գործելու: [/b] -Ես միշտ ասել եմ, որ տակտիկան ընտրում եմ իմ տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների կարողություններից ելնելով: Վաղը նույնպես 4 պաշտպանով ենք խաղադաշտ դուրս գալու: 5 պաշտպանի խաղի համար մեզ անհրաժեշտ է Հարոյանը, ով կարողանում է երեք կենտրոնականների խաղը միավորել: Չունենք Կամո Հովհաննիսյան, ով 90 րոպե կարող է ամբողջ աջ եզրում մեծ ծավալի աշխատանք կատարել: 90 տոկսով մենք վաղը կխաղանք 4-2-3-1 սխեմայով: [b]-Իսլանդիայի հետ խաղից առաջ գիտենք, որ թիմը կորուստներով է մոտենում, բայց նույնիսկ նման պարագայում 0:4 հաշիվն անակնկալէր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ խաղը: [/b] - Ինձ համար էլ էր հաշիվն անակնկալ: Եթե նայեք հետխաղյա վիճակագրական տվյալները, կտեսնեք, որ մենք գրեթե բոլոր գործոններով գերազանցել ենք մրցակցին: Կարող եմ ասել, որ խաղով չենք զիջել նրանց: Բայց կարևորը հաշիվն է, և մենք այտեղ զիջեցինք: Ճիշտ եք նշում վատ է, որ 1 խաղացողի կորուստը ազդում է խաղի վրա, բայց մենք 6 կորուստ ունեինք, ամբողջ պաշտպանությունը և դարպասապահը: Կարելի է ասել խաղում էինք միայն կիսապաշտպաններով: Ես շատ ցավալի եմ վերաբերվում այդ պարտությանը:

Նմանատիպ նյութեր