211652_close_icon
views-count7707 դիտում article-date 14:57 11-07-2017

Չեմպիոնների Լիգա. «Ալաշկերտը» մարտական է տրամադրված ԲԱՏԷ-ի դեմ խաղից առաջ. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուսադեմին Բելառուսի մայրաքաղաք ժամանած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին մարզումն անցկացրեց Մինսկում: Ներկայացնում ենք Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղին նախապատրաստվող «Ալաշկերտի» առաջին նախապատրաստական օրվա ամենակարևոր իրադարձությունները: «ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ» Այս ճշմարիտ միտքը հաճախ կարելի է լսել վերջին օրերին: «Ալաշկերտի» ղեկավարությունը ակումբի սեփականատեր և նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ ոչ մի ջանք և միջոց չի խնայում, որպեսզի թիմը պատշաճ կերպով նախապատրաստվի անչափ կարևոր դիմակայությանը: «Ալաշկերտում» բոլորը հասկանում են. Եկել է մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: ՆՈՐ ՄԱՐԶԱԳՈՒՅՔ Արդեն Բելառուսում «Ալաշկերտը» ստացավ նախապես պատվիրված նորաոճ Adidas մարզագույքը, ինչն էլ ավելի բարձրացրեց ֆուտբոլիստների առանց այդ էլ լավ տրամադրությունը: ԶԲՈՍԱՆՔ` ԴԵՊԻ ԽԱՂԱԴԱՇՏ Minsk Marriott Hotel-ից դեպի հյուրանոցի հարևանությամբ գտնվող խաղադաշտ ալաշկերտցիները հասան մոտ 3 րոպեում: Ի դեպ, խոսքը հենց այն մարզաբազայի մասին է, որում «Ալաշկերտը» մարզվում էր հունիսին Մինսկում կայացած 10-օրյա ուսումնամարզական հավաքի ընթացքում: ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ. «ԱԼԱՇԿԵՐՏՆ» ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶՈՒՄԸ Ծանրաբեռնված և դինամիկ մարզմանը մասնակցեցին «Ալաշկերտի» կազմում Բելառուս ժամանած բոլոր 19 ֆուտբոլիստները: Վաղը կկայանա մեր թիմի նախախաղային մարզումը «Բորիսով Արենայում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր