ԻՊ-ի զինյալները հայտարարել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին
                        «Իսլամական պետության» զինյալները հայտարարել են ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զոհվելու մասին:
Ինչպես հայտնում է TACC-ը` այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավա նահանգից աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԻՊ-ի զինյալները կարճ հայտարարություն են տարածել, որում հայտնել են իրենց առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին, ինչպես նաև նշել, որ առաջիկայում կհայտնեն նոր «խալիֆի» անունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

