211652_close_icon
views-count7522 դիտում article-date 18:29 10-07-2017

«Բենֆիկան» կարող է ձեռք բերել «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանին

Պորտուգալական «Բենֆիկան» հետաքրքրված է «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պորտուգալիայի չեմպիոնը սպասում էր, որպեսզի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողի 18-ամյակը լրանա, որպեսզի վերջինիս հետ բանակցություններ սկսի: Նշենք, որ Բիչախչյանի 18-ամյակը լրացավ հուլիսի 9-ին: Ավելի վաղ բրիտանական The Guardian-ը Բիչախչյանին ընդգրկել էր աշխարհի 60 ամենատաղանդավոր երիտասարդ խաղացողների ցանկում՝ նրան համեմատելով Հենրիխ Մխիթարյանի հետ, իսկ խաղաոճով՝ Կևին Դե Բրյույնեի հետ:

Նմանատիպ նյութեր