211652_close_icon
views-count2555 դիտում article-date 22:27 04-04-2016

«Չելսին» 3-ամյա պայմանագիր կնքեց Անտոնիո Կոնտեի հետ

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց, որ ամռանը թիմի նոր գլխավոր մարզիչ կդառնա Անտոնիո Կոնտեն: Իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբի հետ 3-ամյա պայմանագիր է կնքել: Ներկա պահին Կոնտեն գլխավորում է Իտալիայի հավաքականը, որը Եվրո-2016-ից հետո նա կլքի: Կոնտեն կդառնա 5-րդ իտալացին, որը կգլխավորի «Չելսին»: Նախկինում Ռոման Աբրամավիչի թիմը ղեկավարել են Ջանլուկա Վիալին, Կլաուդիո Ռանյերին, Կառլո Անչելոտին և Ռոբերտո Դի Մատեոն: Մարզչի պաշտոնում Կոնտեն «Յուվենտուսի» հետ 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն և երկու անգամ` Իտալիայի Սուպերգավաթակիր:

Նմանատիպ նյութեր