211652_close_icon
views-count5725 դիտում article-date 18:44 09-07-2017

Զիդանի որդին կարող է դառնալ «Ռեալ»-ի երրորդ դարպասապահը

Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի 19-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը կարող է դառնալ հիմնական թիմի երրորդ դարպասապահ: Այս մասին հայտնում է Marca-ն: Հաղորդվում է, որ «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին կարող է փոխարինել Ռուբեն Յանեսին, որը ցանկանում է լքել մադրիդյան ակումբի ճամբարը: Իսպանացին նախորդ մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել: «Արքայական» ակումբում հաջորդ մրցաշրջանում հիմնական դարպասապահը կլինի Կեյլոր Նավասը, իսկ պահեստայինը՝ Կիկո Կասիլյան: Երրորդ դարպասապահի տեղի համար Զիդան-կրտսերի հետ կարող է մրցել Ալեքս Կրանինկսը, ով նույնպես մադրիդցիների երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից է:

Նմանատիպ նյութեր