211652_close_icon
views-count1263 դիտում article-date 10:47 28-01-2021

Թուրքիայում ոստիկանությունն ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 126 մարդ է ձերբակալել

Թուրքիայում ոստիկանությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով նախօրեին ձերբակալել է 126 մարդու, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ «ձերբակալությունները հետևել են հակաահաբեկչական խմբերի և հետախուզության աշխատակիցների կողմից թուրքական 58 քաղաքներում կազմակերպված գործողություններին․ հետաքննության շրջանակներում ոստիկանությունը փնտրում է ևս 22 կասկածյալի»: Կասկածյալները մեղադրվում են նաև «ջիհադիստական կազմակերպությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»։ Ըստ հաղորդման՝ գործողության ընթացքում ոստիկաններն առգրավել են փաստաթղթեր, զենք և գումար։

Նմանատիպ նյութեր