21550 դիտում
22:03 06-12-2018
Լոռեցիներն ասում էին. Արամը մեզ պետք է, ով Թումանյանի, Մաթևոսյանի ու Սոս Սարգսյանի արվեստը գնահատողն է, այլ ոչ թե Բազազ Արտեմներ ու Քաջ Նազարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Վանաձորում հերթական քարոզարշավն անցկացրեցին մեծ թվով վանաձորցիներ, ովքեր իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնում Լոռու փոխմարզպետ, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու Արամ Խաչատրյանին:
Քարոզարշավը սկսվեց «Խնձորուտ» թաղամասից և ոտքով երթը շարունակվեց Երևանյան խճուղիով մինչև վանաձորցիների սիրելի վայր համարվող «Արցախ» պուրակ:
Երթին միացան նաև բազմաթիվ անհատներ, իսկ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները իրենց ողջույններն էին փոխանցում երթի մասնակիցներին:
Թե՛ վանաձորցիները, և թե՛ երթի մասնակիցները մոտենում էին պատգամավորի թեկնածու Ա. Խաչատրյանին ու հայտնում, որ լոռեցիները մեծ հույսեր են կապում թե՛ նրանից, և թե՛ նրա լիդերից, նկատի ունենալով «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու ասում էին. «Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է «գյուղ կանգնի, գերան կկոտրի»: ժողորդի վարչապետի անունը ստացած Նիկոլ Փաշինյանը սկզբից միայնակ կանգնեց, հետո նրան միացան հասարակության մի մեծ զանգված ու ստացվեց՝ գյուղ կանգնեց, գերան կոտրեց:
Հիմա դեկտեմբերի 9-ին լոռեցիներով մի մարդու նման կանգնելու ու մեր քվեն ենք տալու ամենաարժանավորներին ու դրանց մեջ է մտնում լոռվա մեր փոխմարզպետը, մեր Արամը, ում ավելի շատ մարդիկ դիմում են անունով, քան պաշտոնական, քանի որ նա ժողովրդի ծոցից ելած, ժողովրդի դարդով տապակված մարդ է: Նա Թումանյան ու Մաթևոսյան կարդացող անձնավորություն է, էնպես որ, մեզ պետք են Թումանյանի, Մաթևոսյանի ու Սոս Սարգսյանի արվեստը սիրողներ, ոչ թե Բազազ Արտեմներ ու Քաջ Նազարներ:
Լուսանարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15927 դիտում
20:09 15-01-2017
Կրտսեր Փելեշյանը ուրախ է, որ ինքը ծնվել է Թումանյանի, Սարգսյանի, Մաթևոսյանի հող ու ջրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2217 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական