15780 դիտում
22:55 02-07-2017
Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները բավարարվեցին 2 բրոնզե մեդալով
Դորտմունդում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ մտան Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) և Դավիթ Օվասապյանը (120 կգ) :
Մեր ըմբիշներին այսօր չհաջողվեց մեդալներ նվաճել: Հախոյանը հնարավորություն ուներ պայքարել բրոնզի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջեց ռումինացի Ռազվան Առնաուտին:
Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում:
Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) և Մալխաս Ամոյանը (74 կգ):
Նմանատիպ նյութեր
6795 դիտում
22:55 25-02-2018
Հունահռոմեական ըմբիշները չորս բրոնզե մեդալ են նվաճել Կիեւում
2149 դիտում
13:47 30-10-2023
Հունահռոմեական ոճի ըմբիշները Աշխարհի առաջնությունում 1 բրոնզե մեդալ են նվաճել. ArmSport.am
9411 դիտում
16:51 28-06-2017
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Այս բաժնից
2938 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2317 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2284 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի