211652_close_icon
views-count6753 դիտում article-date 22:55 25-02-2018

Հունահռոմեական ըմբիշները չորս բրոնզե մեդալ են նվաճել Կիեւում

Կիևում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարը։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանը (մինչև 77 կգ քաշային կարգ) ոչ մի շանս չի տվել ադրբեջանցի Հասան Ալիևին՝ 8։4 հաշվով առավելության հասնելով վերջինիս նկատմամբ։ 60 կգ Արմեն Մելիքյանը 9-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Դենիս Չեբանովին, Մաքսիմ Մանուկյանը (87կգ) պարտության է մատնել ուկրաինացի Սեմյոն Նովիկովին (12:8): Նույն քաշում ևս մեկ բրոնզե մեդալ Հայաստանի հավաքականի հաշվարկին գրանցել է Արթուր Շահինյանը։ Ավելի վաղ ազատ ոճայինները նույն մրցաշարում մեդալ նվաճել չէին կարողացել:

Նմանատիպ նյութեր