9402 դիտում
16:51 28-06-2017
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները.
«Անցկացրել ենք ուսումնամարզական հավաքներ, մասնակցել միջազգային մրցաշարերի: Տղաները պատրաստ են Եվրոպայի առաջնությանը, գորգը ցույց կտա:
Պետք է պայքարել մինչեւ վերջին վայրկյանը: Իհարկե մրցավարական սխալներ լինում են: Բայց, կարծում եմ, եթե մարզիկն ունի կամքի ուժ, բարձր արդյունքների հասնելու նպատակ, ապա ոչ մի մրցավար նրան չի կարող կոտրել»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Արմեն Բաբալարյանը:
Եվրոպայի առաջնությունում հանդես կգան Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) , Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):
Նմանատիպ նյութեր
1840 դիտում
14:08 20-05-2019
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնում են Ղազախստան
6829 դիտում
16:16 28-04-2017
Ազատ ոճի ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
3003 դիտում
20:12 11-09-2014
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարի մեջ կներգրավվեն սեպտեմբերի 12-ին
Այս բաժնից
2821 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3358 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3154 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»