211652_close_icon
views-count9356 դիտում article-date 17:49 01-07-2017

Տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության հերթական համագումարը

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հերթական՝ 5-րդ համագումարը: Համագումարի օրակարգը ներառում էր ԱԺԿ Կենտրոնական խորհրդի հաշվետվությունը 2014-2017թթ. գործունեության և կուսակցության առաջիկա անելիքների ու ռազմավարության մասին, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը, ԱԺԿ կենտրոնական խորհրդի, կենտրոնական վերստուգիչ – վերահսկիչ հանձնաժողովի կազմերի ընտրությունը, ԱԺԿ դիրքորոշումը՝ խորհրդարանի կողմից առաջիկայում Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցում: ԱԺԿ խորհրդի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ամփոփելով եռամյա աշխատանքը, անդրադարձել է վերջին խորհրդարանական ընտրություններում կուսակցության մասնակցությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին կուսակցության ակտիվ դերակատարությանը, միջազգային համագործակցության ոլորտում ձեռնարկված քայլերին: Զեկույցում ուրվագծվել է արտաքին քաղաքականության, տնտեսական զարգացման հեռանկարների, կրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, ՏԻՄ համակարգի կատարելագործման և ԱԺԿ ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջիկա անելիքների ընդհանուր պատկերը: Համագումարին ներկայացվել է նաև վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունը՝ վերջին երեք տարիներին կուսակցության ֆինանսական-տնտեսական և կազմակերպչական գործունեության մասին: Ելույթներով հանդես են եկել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար, Կենտրոնականխորհրդինախագահիտեղակալ ՎարդգեսԲաղրյանը, կանանցխորհրդի նախագահ ՍուսաննաԱվշառյանը, ՍտեփանակերտիքաղաքայինխորհրդինախագահիտեղակալՍվետլանաԴավթյանը, ԱսկերանիշրջանայինխորհրդինախագահԿառլենՄայիլյանը, կենտրոնականգրասենյակիղեկավարԳեղամՍտեփանյանը: Կանոնադրության համաձայն համագումարում տեղի է ունեցել նաև կուսակցության բարձրագույն մարմինների ընտրությունները: Ընտրվել է 25 հոգուց բաղկացած Կենտրոնական խորհուրդ և երեք հոգանոց կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողով: Կենտրոնական խորհրդի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը: Օրակարգային վերջին հարցով ելույթ է ունեցել ԱԺԿ ՍտեփանակերտիքաղաքայինխորհրդինախագահիտեղակալՍվետլանաԴավթյանը, ով համագումարին առաջարկություն է ներկայացրել լիազորել «Ժողովրդավարություն» խմբակցությանը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու Բակո Սահակյանի թեկնածությունը: «Ինձ համար դա մեծ պատիվ է և հպարտություն, որովհետև ես ձեզ երաշխավորում եմ մի մարդու, ով եղել է իմ աշակերտը և ով նախորդ տասը տարիներին իր գործով ու անցած ճանապարհով արդարացրել է Արցախի հայության առաջնորդը լինելու համաժողովրդական վստահությունը»,- նշել է Սվետլանա Դավթյանը: Համագումարը միաձայն ընդունել է առաջարկը, ինչպես նաև կուսակցության առաջիկա անելիքների մասին որոշումը:

Նմանատիպ նյութեր