6070 դիտում
18:54 22-04-2014
Երկրում առկա խնդիրների լուծումը պետք է կատարվի երիտասարդների հետ. տեղի ունեցավ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր՝ ապրիլի 22-ին կայացավ «Լիբերալ Ժողովրդական»կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ օրակարգով հաստատվեց կուսակցության կանոնադրությունը, ծրագրային հիմնադրույթները, ընտրվեց քաղաքական խորհուրդն ու կուսակցության նախագահը, որի պատվին արժանացավ Դավիթ Հարությունյանը:
Ի սկզբանե նախաձեռնող խմբի գաղափարախոսությունն ու նպատակն էր հիմնել քաղաքական միավորում, որը հստակ լուծումներ գտնի և իրական մեխանիզմներ առաջարկի՝ ստեղծված բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական և քաղաքացիական լայն շերտերում առկա օրհասական խնդիրների հաղթահարելու համար:
Գտնում ենք, որ առկա գլոբալիզացիայի զարգացման տեմպերին, միջազգային քաղաքական հարթակում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, պետք է պատասխանել համահունչ ու ժամանակին անհրաժեշտ քայլերով՝ տնտեսապես ու քաղաքականապես հիմնավորված մեխանիզմներով:
Մենք վստահ ենք, որ հասարակության պահանջի արդյունքում ձևավորված քաղաքական միավորումը` «Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը, իր գաղափարախոսությամբ, համակիրների ներուժով կարող է կյանքի կոչել հասարակության և մեր պետականության համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
Նմանատիպ նյութեր
2963 դիտում
23:44 23-09-2019
Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2404 դիտում
23:22 05-03-2021
Տեղի է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը
Այս բաժնից
1123 դիտում
10:50 23-11-2024
Որոշում կայացրել եմ մանդատը վայր դնելու` վարչապետի խնդրանքի հետ կապված. Հովիկ Աղազարյան. Tert.am
382 դիտում
10:22 23-11-2024
Տիգրան Ավինյանը մեկնել է Լոս Անջելես, ծանոթանալու «խելացի» լուծումներին