Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ԱՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը որդեգրեց «Ուժ և միասնություն» կարգախոսը։
Հիմնադիր համագումարի օրակարգի շրջանակներում միաձայն հաստատվեց կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։
Կուսակցության քաղխորհրդի անդամներ ընտրվեցին Սամվել Բաբայանը, Գագիկ Նազլուխանյանը, Սերգեյ Զաքարյանը, Անուշ Դոլուխանյանը, Վլադիմիր Դավթյանը, Թագուհի Ալավերդյանը և Դիմա Առստամյանը։ Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։ Կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ անդամներ ընտրվեցին Միքայել Հարությունյանը, Աննա Աղասյանը և Մարատ Ստեփանյանը։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Սերգեյ Զաքարյանին լիազորվել է կուսակցության հիմնադրման փաստաթղթերը ներկայացնելու ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստր՝ պետական գրանցման համար։
[b]Հարգանքներով Սամվել Բաբայանի գրասենյակ[/b]