Ստվերային տնտեսության ծավալով Ադրբեջանն աշխարհի առաջատար երկիրն է
Դիպլոմավորված և արտոնագրված հաշվապահների ասոցիացիան հրապարակել է աշխարհում ստվերային տնտեսության վերաբերյալ հետազոտությունը:
Վարկանիշում ներառված է 28 երկիր: Ադրբեջանն առաջին տեղում է ստվերային տնտեսության ծավալով: Այնտեղ ստվերային տնտեսությունը հավասար է ՀՆԱ 67%-ին: Երկրորդ տեղում Նիգերիան է ՀՆԱ 48%-ի չափով, երրորդ Ուկրաինան՝ 46%, չորրորդում՝ Ռուսաստանը 39%-ով:
Ամենացածր արդյունքները գրանցվել են ԱՄՆ-ում (ՀՆԱ 7.8%), Ճապոնիայում (10%), Չինաստանում (10.2%):
2016 թվականին համաշխարհային տնտեսությունում ստվերայինի ծավալը հավասար է ՀՆԱ 22.66%-ին:
Հետազոտությունն իրականացվում է առաջատար ձեռնարկատերերի շրջանում անցկացված հարցումներով և փորձագետների եզրակացությունների հիման վրա:
Ստվերային տնտեսության ծավալը գնահատելիս հաշվի են առնվում այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են սպառողական ծախսերը, ներդրումները, մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ն, հարկերի համամասնությունը ՀՆԱ-ում, պետական ծախսերը, ՀՆԱ աճի տեմպերը և այլն: