Սթիվեն Մոֆաթը ակնարկել Է «Շեռլոք» սերիալի շարունակության մասին
«Շեռլոք»-ի հեղինակներից մեկը` Սցենարիստ Սթիվեն Մոֆաթը, ակնարկել է սերիալի հնարավոր շարունակության մասին: Այդ մասին հայտնել է Digital Spy պորտալը:
«Ես այն կարծիքին եմ, որ մենք դա կանենք: Մենք կվերադառնանք»,- հայտարարել է Մոֆաթը:
Սցենարիստն ընդգծել է, որ ներկայում զբաղված է «Դոկտոր Ովը» սերիալի վրա աշխատանքով: «Շեռլոք»-ի համահեղինակը և դերասաններից մեկը՝ Մարկ Գեթիսը, Մոֆաթի խոսքով, նույնպես զբաղվում է այլ նախագծով:
«Մենք նրա հետ դեռևս չենք քննարկել, թե ինչ ենք անելու նոր եթերաշրջանում»,- նշել է նա: