Թուրքիայում 87 զինվոր հոսպիտալացվել է սննդային թունավորման ախտանշաններով
Թուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր է հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Այդ մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:
Զինվորների մոտ նկատվել են որովայնի շրջանում սուր ցավեր և հաճախակի փսխումներ:
Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման չորրորդ դեպքն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մանիսա նահանգի զորամասերից մեկում թունավորվել էր 730 զինվոր:
Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին: