Թունավորման ախտանշաններով 2-ամյա երեխա է հոսպիտալացվել
Մայիսի 9-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 8-ին, ժամը 22.30-ին թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է հոսպիտալացվել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ` 2012 թ. ծնված Ռ. Ս.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
***
Մայիսի 8-ին, ժամը 22.49-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.00-ին թունավորման նախանշաններով Թալին քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ` 1934 թ. ծնված Ռ. Ա.-ը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: