211652_close_icon
views-count8572 դիտում article-date 20:46 30-06-2017

Հայաստանը և Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության հետ: Սուրեն Կարայանը հայտարարել է, որ թեև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, մինչդեռ կա չիրացված լուրջ ներուժ: Նախարարն առաջարկել է քննարկել և մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան կարծում է, որ քաղաքական որևէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ և վրացի գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: Նախարարները արձանագրել են, որ կարելի է օգտագործել երկու երկրներից յուրաքանչյուրի ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները և, գրագետ համադրելով, արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել: Հայ նախարարը առաջարկել է վրացի գործարարներին մասնակցել Սյունիքի ազատ տնտեսական գոտում շինարարական աշխատաքներին, գործունեություն ծավալել Իրանին սահմանակից ազատ տնտեսական գոտում: Քննարկվել են նաև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը: [url=https://jam-news.net/?p=46688&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր