Իրաքի ուժերն ազատագրել են Մոսուլի ավերված պատմական մզկիթը, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեք տարի առաջ հռչակել էր իր «խալիֆայությունը»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի աջակցությամբ Իրաքի ուժերը գրոհ են սկսել մզկիթի ուղղությամբ, քանի որ հաղորդվել էր, թե զինյալները պայթեցրել են միջնադարյան մզկիթը և դրա մինարեթը
Նշվում է, որ 2014 թվականի հունիսից մզկիթի մինարեթի վրա ծածանվում էր ԻՊ-ի սև դրոշը:
Իրաքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի համար պայքարը կավարտվի առաջիկա օրերին: «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են դիմադրել քաղաքի մի քանի թաղամասերում: