11224 դիտում
21:28 28-06-2017
Մեկնարկում է «Երևան Քարտ» ծրագիրը՝ ձևավորելու նոր խոսք զբոսաշրջության մեջ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
Քաղաքային և մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծված «Երևան Քարտ» ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը 16-00-ին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում (Հասցե՝ Արամի 1):
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Երևանի քաղաքապետարանի տուրիզﬕ բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի» նախագահ Մարինե Հարոյանը, թանգարանների տնօրեններ և ոլորտի այլ ներկայացուցիչներ:
***
Մեկնարկում է «Երևան Քարտ» ծրագիրը՝ ձևավորելու նոր խոսք զբոսաշրջության մեջ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիր, որն ինովացիոն մոտեցում է քաղաքային և մշակութային տուրիզմի զարգացման գործում:
«Երևան Քարտը» համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի» հետ:
«Երևան Քարտը» բարձրակարգ ծառայությունների փաթեթ է, որն ըստ արժանվույն ապահովում է զբոսաշրջիկի տեղեկացվածությունը, համակողմանիորեն ներկայացնում Երևանի պատմամշակութային ժառանգությունը, զբոսաշրջության ոլորտում հետաքրքրություն ներկայացնող մյուս վայրերը և հնարավորություն տալիս ինքնուրույն շրջագայել: Միասնական փաթեթում զետեղված են զբոսաշրջիկին անհրաժեշտ մի շարք ծառայություններ և ուղղորդող պարագաներ: Երկրի զբոսաշրջության ոլորտում ստեղծելով նոր մշակույթ՝ «Երևան Քարտ» ծրագիրը միտված է օգնելու զբոսաշրջիկին:
Տարածաշրջանում իր բնույթով եզակի «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա էլեկտրոնային միասնական քարտի միջոցով անվճար մուտք գործել քաղաքի և հարակից վայրերի 40-ից ավելի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, «Զվարթնոց» օդանավակայանից ավտոմեքենայով տեղափոխվել ցանկացած վայր կամ անվճար օգտվել տաքսի ծառայությունից համարժեք գումարի սահմաններում, անվճար երթևեկել մետրոյով և զգալի զեղչեր ստանալ ավելի քան 150 գործընկեր կազմակերպություններում:
Նմանատիպ քարտային ծրագրեր գործում են աշխարհի մի շարք առաջադեմ երկրներում և քաղաքային ու մշակութային զբոսաշրջության զարգացման ժամանակակից ուղղություններից են:
«Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա զարգացնելու քաղաքային ու մշակութային զբոսաշրջությունը Երևանում և Հայաստանի մյուս մարզերում, կնպաստի պատմամշակութային օջախների ճանաչելիության բարձարացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1120 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1225 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ