Պուտինը ձեզ բոլորիդ է սպանելու. միջադեպ՝ Փարիզ-Մոսկվա չվերթի օդանավում. տեսանյութ
Փարիզից Մոսկվա թռչել պատրաստվող ռուսական «Աերոֆլոտ» ընկերության օդանավի անձնակազմը ստիպված է եղել 1 ժամով հետաձգել թռիչքը, հաղորդում է News Daily-ն:
Բանն այն է, որ օդանավի բիզնես կարգի ուղևորներից մի կին սկսել է բացականչել. «Պուտինը ձեզ բոլորիդ սպանելու է»: Պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ օդանավի անձնակազմի դիտողություններին նա ագրեսիվ է արձագանքել: Ստիպված են եղել ոստիկանության աշխատակիցների հրավիրել, ովքեր էլ կնոջը դուրս են հանել օդանավից:
Ականատեսներից մեկը միջադեպը տեսանկարահանել է հեռախոսով: