5519 դիտում
14:13 24-06-2017
Բելգիացի սենատորը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի հուշահամալիրում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բելգիայի Սենատի անդամ Յորիս Պոշետը հունիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Նույն օրը ֆլամանդական խորհրդարանի պատգամավորը ճանաչողական այցով եղել է Ստեփանակերտի ականազերծում իրականացնող կամակերպությունում և Արցախի օդանավակայանում: Յորիս Պոշետը շրջել է օդանավակայանի տարածքում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը և միջազգային չափանիշերին համապատասխանող ավիասարքավորումներին:
Բելգիացի սենատորը եղել է նաեւ «Արցախ Բրենդի Կոմպանի»-ում, շրջել մառաններում, արտադրամասերում, ծանոթացել արտադրության տեսակներին: Եվրոպացի հյուրին ներկայացրել են նաև գործարանի հիմնադրման պատմությունը:
Յորիս Պոշետն այնուհետև եղել է հայոց հնագույն քաղաք Տիգրանակերտում: Եվրոպացի հյուրը ծանոթացել է հնավայրին, Տիգրանակերտում ընթացող պեղումներին, իսկ թանգարանում լսել քաղաքի պատմությունը:
Այնուհետեւ Ստեփանակերտում պատգամավորն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ուսում են ստանում 12-18 տարեկան 500-1000 արցախցի երեխա: Չթաքցնելով հիացմունքը` Յորիս Պոշետը նշել է, որ Արցախն ունի հիանալի երիտասարդություն և հավելել, որ «Թումոյի» սաների ստեղծագործ միտքն ապագայում վստահաբար կդառնա Արցախի տնտեսության զարգացման բանալին: Իսկ իր աղոթքն առ Աստված Բելգիացի սենատորը հղել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում:
Յորիս Պոշետի այցը հայկական երկրորդ հանրապետություն բավականին հագեցած էր: Ֆլամանդական խորհրդարանի պատգամավորն Արցախի ու արցախցու մասին ստացած իր տպավորություններն ամփոփել է Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների հետ հանդիպմանը Յորիս Պոշետը նախ հանդես է եկել ներածական խոսքով: Անդրադառնալով իր այցին` սենատորը, չթաքցնելով հիացմունքը, նշել է.
,,Անցնող օրերին ես պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների, արտաքին գործերի և մշակույթի նախարարների հետ: Այդ հանդիպումներն ինձ հնարավորություն տվեցին առավել մանրամասն ծանոթանալու Արցախի առջև ծառացած մարտահրավերներին: Պետք է ասեմ, որ անչափ ուրախ էի այստեղ լինելու համար և հնարավորության դեպքում ապագայում անպայման նորից կայցելեմ: Հիացած եմ ընդունելությամբ, բնությամբ և համեղ ուտելիքներով,,:
Այնուհետև լրագրողների հետ հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանով:
Տեղեկացնենք, որ Բելգիայի Թագավորության ֆլամանդական խորհրդարանի անդամ Յորիս Պոշետի այցն Արցախի Հանրապետություն կայացել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի նախաձեռնությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
23:10 29-09-2017
ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3283 դիտում
11:04 01-09-2019
Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
697 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
751 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
832 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»