Մաքսիմ Գալկինը զվարճալի տեսանյութ է հրապարակել Ալլա Պուգաչովայի և Լայմա Վայկուլեի մասնակցությամբ
Հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը հերթական զվարճալի տեսագրությունն է հրապարակել իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և Լայմա Վայկուլեի մասնակցությամբ։
Նա Instagram-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ռուսական էստրադայի Պրիմադոննան՝ Ալլա Պուգաչովան, և հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն զվարճալի կերպով՝ «նշում են» Յուրմալայում հայտնի Լիգո տոնը, որը կապված է Արևի և պտղաբերության պաշտամունքի, ինչպես նաև ամառային արևահավասարի հետ։