Մաքսիմ Գալկինը ելույթ կունենա Երևանում
Ռուս հայտնի շոումեն և կատակերգու Մաքսիմ Գալկինը պատրաստվում է համերգային ելույթով հանդես գալ Երևանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Այս մասին տեղեկացնում է համերգի կազմակերպիչ FORPOSTART Production-ը:
Համերգը կայանալու է այս տարվա նոյեմբերի 11-ին:
Մաքսիմ Գալկինը վերջին տարիների ամենապահանջված արտիստներից մեկն է համարվում: Նրա մենահամերգները մեծ հաջողությամբ են անցնում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նրա շոուները մեկ ժանրով չեն սկսվում և չեն ավարտվում մեկ ժանրով. շոուներում առկա է հումոր, նմանակումներ, երգեր, սկետչեր, հանդիսատեսին և հեռուստադիտողին հոգեհարազատ թեմաներով քննարկումներ: