Մոսկվայում տեղի ունեցավ Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի պսակադրությունը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինն ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Ալլա Պուգաչովան պսակադրվել են:
Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի եկեղեցիներից մեկում: Պսակադրությանը ներկա են գտնվել ամուսինների երեխաները՝ Գարին և Լիզան:
Պուգաչովան և Գալկինը միասին ապրում են 2008 թվականից: 2011-ին նրանք ամուսնացել էին, երկու տարի անց զույգ երեխա էին ունեցել՝ աղջիկ և տղա, որոնց լույս աշխարհ էր բերել փոխնակ մայրը: