211652_close_icon
views-count3926 դիտում article-date 18:35 23-06-2017

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գևորգյանցների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: «Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում: Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր են գնահատվել մեր հանդիսատեսի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից: Նշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը նաև որպես կինոգործչի, եռանդուն կազմակերպչի և կինեմատոգրաֆիստների նոր սերնդի դաստիարակության գործում իր նպաստը բերած մանկավարժի»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր