4985 դիտում
18:25 17-04-2019
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանի մահվան կապակցությամբ
Կյանքից հեռացավ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լևոն Գևորգյանը, մարդ որն իր կյանքը նվիրել էր «Արմենիկումի» զարգացմանն ու հանրայնացմանը։ Նա վստահ էր, որ դեղամիջոցը կարող է լուրջ ազդեցություն ունենալ դեղագործական արդյունաբերության զարգացման գործում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։
Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հարյուրավոր հիվանդների կարծիքը, որոնց համար «Արմենիկումը» միակ արդյունավետ դեղամիջոցն էր, ոլորտի լավագույն մասնագետների հետ բազմիցս է քննարկել «Արմենիկումի» զարգացման հեռանկարները, գտել, որ այն նոր խոսք է դեղագործության բնագավառում և կարող է լուրջ ապագա ունենալ՝ միաժամանակ ընդգծելով այդ գործում պետական աջակցության անհրաժեշտությունը։
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Լևոն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին՝ հույս հայտնելով, որ նրա սկսած գործը կիսատ չի մնա, իսկ Հանրային խորհուրդն այդ հարցում իր ջանքերը կներդնի։
[b]Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան[/b]
Նմանատիպ նյութեր
4404 դիտում
18:49 23-06-2017
Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվան կապակցությամբ
2347 դիտում
14:06 18-06-2018
Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ
1998 դիտում
11:16 06-08-2018
ՀՀ Հանրային խորհրդի նախագահը ցավակցագիր է հղել Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը